Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (1948 թվականից՝ Սովետաշեն, այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին Գևորգյան ճեմարանում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Հինգ տարեկանում Պարույրը, առանց դպրոց գնալու, արդեն իմացել է կարդալ և գրել։ Ավելի ճիշտ՝ գնացել է դպրոց, բայց ոչ «օրինական» ձևով։ Հաջորդ տարում՝ 1930 թվականին, ուսուցիչը թույլ է տվել նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ, չնայած գրքեր գրեթե չկային.
Մոր Ձեռքերը
Անկեղծ ասած
Ես հոքնել եմ
Ես հոգնել եմ ,շատ:
Ու կան վայրկյաններ,
Երբ ես ասում եմ.
-Էլ քեզ չեմ սիրում:
Սակայն ասում եմ այնքան մտքիս մեջ,
Ասես կողքիս ես և լսես պիտի:
Իսկ մեզ յոթ միլիոն մետր է բաժանում...
Ու մինչև անգամ եթե դու լսես,
Միթե՞ կլինես այնքան միամիտ,
Որ ինձ հավատաս:
Այդպես հեշտ ու շուտ հավատացողին
Իրոք չեմ սիրում:
Բայց ինչու՞ եմ զուրկ ,
Ես ինչու ՞ եմ զուրկ
Բոլոր հաճելի թուլություններից.
Ոչ հավաքում եմ իրեր հին ու նոր ,
Ոչ ձուկ եմ բռնում , ոչ որսի գնում,
Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ,
Ու տանս մեջ էլ շներ չեմ սնում...
Գոնե տանս մեջ ... թութակ պահեի:
Ու թե տանս մեջ թութակ պահեի`
Կվարժեցնեի ես նրան հիմա,
Որ վաղնջական գուշակի նման
Միշտ ու շարունակ միայն կրկներ .
- Էլ քեզ չեմ սիրում...
Սակայն զուրկ եմ ես
Բոլոր օգտակար թուլություններից
ԵՍ զուրկ եմ այնքան,
Որ մինչև անագամ
Թութակ պահելու թուլության չունեմ:
Եվ ապաստանած լոկ մի թուլության,
Որ սեր է կոչվում
Եվ գլխիս վրա դարձել է ... տանիք
Ու... գլխարկի պես գլխիս է դրվել,
Ապրում եմ այսպես
եվ այսպես քայլում `
Գլխարկի տեղակ... գլխիս մի տանիք.
-Մի նոր խեղկատակ,
Որին չե՞ն տեսնում,
Իսկ թե տեսնում են`
Ինչու՞ չեն հապա քրքջում վրաս:
Կրթություն
1940 թվականին Պարույր Ղազարյանը դարձել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի հայկական բաժնի ուսանող։ Համալսարանում հասկանալով, որ իր գիտելիքները բավական թերի են, ջանասիրությամբ սովորել է՝ չնայած սովին ու ցրտին (առաջին կուրսի ավարտին սկսվել է Հայրենա+կան մեծ պատերազմը)։ Իմանալով, որ Չարենցի գրքերն արգելվել են, գրադարանից գողացել է «Գիրք ճանապարհին», որի ընթերցումն էլ «Պարույրին հասկացնել է տալիս, որ իր արածը դեռևս պոեզիա չէ, որ ...լավ է լինել լավ ընթերցող, քան ոտանավոր գրող»։
Միանգամից
Քո Անունը
Աշնան Օր
Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Միայն չկա քո պատկերը խոնարհ,
Եվ օրը այսօր շատ է համբերում:
Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերևաթափ է ամենո՞ւր հիմա,
Թե՞ միայն ես եմ թևաթափ քո դեմ:
Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
Դո՞ւ էլ ես հիշում այն օրը խոնավ,
Երբ աշնան ցրտին վառվեց իմ սրտում
Մի տաքուկ արև՝ քո տեսքով խոնարհ.
Երբ բախտը թվաց այնքա՜ն ձեռնասուն,
Երջանկությունը՝ այնքա՜ն ընտանի,
Լռությունն անգամ երբ դարձավ խոսուն,
Պահանջե՛ց, խնդրե՛ց, հայցե՛ց ընտանիք...
...Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Բայց չկա՛, չկա՜ պատկերըդ խոնարհ,
Եվ չի՛ էլ լինի,- զուր եմ համբերում...
Պարույր Սևակ Աշուն Օր Պարույր Սևակ
Անձնական կյանքը
Պարույր Սևակը 1946 թվականին ամուսնացել է իր համակուրսեցի Մայա Ավագյանի (1922-2006, թերապևտ Վարդան Ավագյանի և Անահիտ Ավետյանի (դերասան Գրիգոր Ավետյանի եղբոր դուստրը, հայրը՝ Սեդրակ Ավետյանը, եղել է Ներսիսյան դպրոցի վերջին տեսուչը), որի հետ «կապված էր հարազատության ամենախոր զգացմունքներով, որին նամակներում և օրագրերում անվանում է անփոխարինելի մարդ իր կյանքում»։ 1950 թվականի բանաստեղծության մեջ Սևակը գրել է.
<<Երբ բացում ես դուռը և ինձ դիմավորում,
Թվում է, թե իմ դեմ ո՜չ մի փակ դուռ չկա.
Երբ իմ հանցանքներն ու զանցանքներն ես ներում,
Թվում է, թե դրանք չեմ էլ գործել անգամ։
Դու ինձ համար կյանքում կյանք ես կնոջ տեսքով,
Կնոջ տեսքով մայր ես և մոր տեսքով՝ ընկեր-
Ա՛յն, ինչ անհնար է արտահայտել խոսքով,
Ա՛յն, ինչ անհնար է մաշված տողով երգել։>>
Առաջին Սերը
Առանց քեզ
Ո՞վ գիտի
Պե՛տք չէ, սիրելի՜ս:
Զո՜ւր ես երդըվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
Որ...
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես կրկընում.
Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.
Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում..․
Մահ
Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։
Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոտնակից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան վթարի է ենթարկվել հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը։
Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։
Պարույր Սևակի անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, Երևանի թիվ 123 դպրոցը, որտեղ կանգնեցվել է նրա արձանը, Երևանի Կասյան փողոցի 3-րդ շենքի պատին փակցված է հուշատախտակ։ Սևակի հայրենի գյուղում գործում է նրա տուն-թանգարանը, իսկ գյուղի կենտրոնում 2001 թվականին բացվել է նրա կիսանդրին։ Սևակի ծննդավայրի ոչ հեռու հիմնադրվել է նրա անունը կրող գյուղ:
Եթե մեռնե՜լ
Պատահաբար են պատահում կյանքում
Հայաստան
Կոչումներ և պարգևներ
Դու
Ցավն է հաճախ առաջ մեղմում
Քո անունը
Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:
Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:
Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:
. . . . . . . . . . . . . . . . . . .
…Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:
Ես ատում եմ քո անունը…
Թարգմանություններ
Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Սևակը թարգմանել է Ադամ Միցկևիչի, (պոեմներ),Ալեքսանդր Պուշկինի, , Խ.Բոտևի, Միխայիլ Լերմոնտովի (<<Դեև>>,պոեմ), Յա.Կուպալայի,, Յա.Ռայնիսի, Սերգեյ Եսինին, , Վալերի Բրյուսով , Ի.Աբաշիձեի, Վլադիմիր Մայակովսկու <<Վտանգավոր ամպը>>, Էդուարդաս Մեժելայտիսի («Մարդը», 1965, ժողովածու), հունգար (Հունգար բանաստեղծներ», 1968, ժողովածու) և այլ բանաստեղծների գործերից։
1975 թվականին Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել Պարույր Սևակի «Ընտիր երկերը», 1982 թվականին՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը։ Նրա ստեղծագործությունների ժողովածուներ են հրատարակվել հունգարերեն («Անձրևային սոնատ», 1966, Բուդապեշտ), լատիշերեն («Ձեռքեր», 1968, Ռիգա), չեխերեն («Հիմն լույսին», 1972, Պրահա), անգլերեն («Ընտիր բանաստեղծություններ», 1973, Երուսաղեմ), գերմաներեն («Բանաստեղծություններ», 1987, Բեռլին), ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, իսպաներեն, ֆրանսերեն և այլն։
Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն…
Քիչ ենք, բայց հայ ենք
Նորօրյա աղոթք
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն
Կինոարտադրություն
Shop by category
Պարույր Սեվակի Տուն-Թանգարան
Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում Զանգակատունում (նախկինում՝ Չանախչի, Սովետաշեն) գյուղում։ Բացվել է Պարույր Սեվակի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի օրը՝ 1981 թվականի հունիսի 17-ին։
Տուն-թանգարանի շենքն ընգրկված է Հայաստանի Հանրապետության նշանակություն ունեցող հուշարձանների շարքում։
Shop All
Պարույր Սևակ. Փակիր աչքերդ / Բաբկեն Չոբանյան,
Լսենք Բաբլեն Չոբանյանի ասմունքը,
Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն:
ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ//ՊԱՐՈւՅՐ ՍԵՎԱԿ//IMACIR AVELIN,
Դիտենք Դիանա Գրիգորյանի <<Իմացիր Ավելին>> հաղորդումը և Պարույր Սեվակի մասին իմանանք ավելին Դիանա Գրիգորյանի հետ:
Արմենիա Հեռուստաընկերություն, Diana Grigoryan:
Պարույր Սևակ. Քո անունը / Վաչե Երիցյան,
Լսենք Վաչե Երիցյանի ասմունքը,
Հայաստանի Հանրային
Հեռուստաընկերություն:
Պարույր Սևակ. Սերը / Սամվել Թոփալյան,
Լսենք Սամվել Թոփալյանի ասմունքը,
Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Պարույր Սևակ. Ձյունը / Սամվել Թոփալյան,
Լսենք Սամվել Թոփալյանի ասմունքը,
Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն:
Պարույր Սևակ. Մեզանից մեկը / Վաչե Երիցյան,
Լսենք Վաչե Երիցյանի ասմունքը,
Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն:
Պարույր Սևակ. Միանգամից / Սամվել Թոփալյան,
Լսենք Սամվել Թոփալյանի ասմունքը,
Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն:
hello@reallygreatsite.com
Պարույր Սևակ / կարդում է Աննա Մանուչարյանը / Anna Manucharyan, Լսենք Աննա Մանուչարյանի ասմունքը,
Anna Manucharyan
Պարույր Սևակ - Աղաչում եմ / կարդում է Աննա Մանուչարյանը / Anna Manucharyan, Լսենք Աննա Մանուչարյանի ասմունքը, Anna Manucharyan:
Իսկ վեևջում լսենք Պարույր Սեվակի ձայնը, <<Մոր Ձեռքերը>>
Այս կայքը Պարույր Սեվակի մասին է, միայն Պարույր Սեվակի մասին,
Կայքի Ստեղծող՝ Ռոբերտ Խաչատրյան